ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2017.05.29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ XXXVIII ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հարգելի՛ գործընկեր,

Դուք հրավիրվում եք մասնակցելու Երիտասարդ արևելագետների XXXVIII գիտաժողովին, որը տեղի կունենա 2017 թ. հուլիսի 7-8-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում:
Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը մինչև 2017 թ. հունիսի 10-ը ուղարկել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ պ.գ.թ. Մուշեղ Ղահրիյանին հետևյալ հասցեով`

Երևան 0019, Մարշալ Բաղրամյանի պ., 24/4
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Հեռախոս` 093 348881, (+374 10) 583382
mghahriyan@yahoo.com

Ներկայացվող հայտերում պետք է նշվեն
ա) հեղինակի անունը, ազգանունը,
բ) զեկուցման խորագիրը (հայերենով և անգլերենով) և դրույթները 300 բառի սահմաններում,
գ)տվյալներ զեկուցողի մասին (նշել աշխատանքի կամ ուսման վայրը, հեռախոսը, էլ-փոստը):

Զեկուցման տևողությունը` 15 րոպե:

Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է մերժել Երիտասարդ արևելագետների խորհրդի կողմից հավանություն չստացած հայտերը:

Լավագույն զեկուցումների նյութերը հոդվածների տեսքով կհրատարակվեն «Մերձավոր Արևելք» ժողովածուի հերթական հատորում:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)